«Ղարաբաղյան հարցով հաջորդ՝ հեռակա հանդիպումը տեղի կունենա այս ամսվա վերջին». Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ

«Ղարաբաղյան հարցով հաջորդ՝ հեռակա հանդիպումը տեղի կունենա այս ամսվա վերջին», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, հավելելով՝ դեմ առ դեմ բանակցությունները կվերականգնվեն, երբ կչեղարկվեն կորոնավիրուսի պատճառով սահմանված ավիահաղորդակցության արգելանքները։

Հայաստանի վարչապետն այսօր, ելույթ ունենալով խորհրդարանում, կրկին դիմել է Ադրբեջանի առաջնորդին՝ հորդորելով համաձայնել հակամարտության կարգավորման իր բանաձևի հետ, ըստ որի, «խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի ժողովուրդների համար»։