Եվրահանձնաժողովն առաջարկում է հուլիսի 1-ից բացել ԵՄ անդամ երկրների միջև սահմանները

Եվրահանձնաժողովը Շենգենյան գոտու մեջ մտնող ԵՄ անդամ երկրներին առաջարկել է հուլիսի 1-ից բացել ներքին սահմանները։

Առաջարկվում է նաև հուլիսի 1-ից թույլատրել որոշակի կարգավիճակ ունեցող արտասահմանցիների մուտքը Եվրամիության տարածք, մասնավորապես ուսանողների և մասնագետների համար, բայց դեռևս չթույլատրել զբոսաշրջիկների ճամփորդությունները։ Եվրամիությանը չանդամակցող Բալկանյան որոշ երկրների քաղաքացիներին կթույլատրվի այցելել Շենգենյան գոտի։

Ռուսաստանի քաղաքացիների համար դեռևս խոսք չկա։

Սահմանների աստիճանական բացումը Եվրահանձնաժողովն առաջարկում է կատարել համակարգված և հաշվի առնել մի շարք չափանիշներ։