Կորոնավիրուսով վարակվածների թվում ավելի շատ են կանայք, հիվանդությունից մահացածների թվում՝ տղամարդիկ

Կորոնավիրուսի թեստ՝ արտադրված Հայաստանում, մայիս, 2020թ.

Կորոնավիրուսով վարակված կանայք (հաստատված դեպքերը) 34 տոկոսով ավելի են, քան տղամարդիկ, Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց կորոնավիրուսից մահացածների 58 տոկոսը տղամարդիկ են, 42 տոկոսը կանայք», - նշում է վարչապետը:

Երեկ առավոտյան հրապարակված տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 13 հազար 130 է, կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 200 մարդ, բուժվել է 4 հազար 14-ը: