Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները կարող են սկսվել աշնանը

Ռուսաստանում նոր կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները կարող են սկսվել արդեն առաջիկա աշնանը, եթե մինչ այդ կլինիկական փորձարկումները դրական արդյունք տան, ասել է փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն։

Ըստ պաշտոնական աղբյուրների, ռուսաստանյան լաբորատորիաներում այժմ պատվաստանյութի 47 տարբերակ է մշակվում։ Դրանցից մեկը ստեղծվել է Պաշտպանության նախարարության գիտահետազոտական կենտրոնում և, ըստ հեղինակների, հաջողությամբ անցել փորձարկումների առաջին փուլը։

Վաղն արդեն այն կփորձարկվի մարդկանց վրա, հետազոտությանը կմասնակցեն Ռուսաստանի զինված ուժերի հինգ տասնյակ կամավորներ։