Տանը մեկուսացված վարակակիրներին ոստիկանության և ԱԻՆ-ի շրջիկ խմբերն են հսկում
Your browser doesn’t support HTML5
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում ավելացել է 289-ով, ընդհանուր հաստատված դեպքերը 7 հազար 402-ն են, որից փաստացի բուժվում են 4 հազար 52-ը։ Նրանցից 250-ը, ըստ Առողջապահության նախարարության, ծանր, 48-ը ծայրահեղ ծանր են, 16-ին էլ արհեստական շնչառություն է միացված։