Մոսկվան սպառնում է սահմանափակել թուրքական բեռնատարների մուտքը Ռուսաստանի տարածք

Բեռնատարները սպասում են հատել թուրքական սահմանը, արխիվ

Մոսկվան արդեն մոտակա ժամերին կարող է սահմանափակել թուրքական բեռնատարների մուտքը Ռուսաստանի տարածք: Այս մասին նշված է ՌԴ տրանսպորտի նախարարության այսօր տարածած հայտարարության մեջ:

«Եթե Անկարան օրվա ընթացքում չվերացնի ռուսաստանցի բեռնափոխադրողների հանդեպ կիրառվող սահմանափակումները, ապա ռուսական կողմը ստիպված կլինի մայիսի 11-ի 23:00-ից դիմել հայելային միջոցների», - նշված է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հայտարարությունում: