Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են քաղաքային դումայի 4 կոմունիստ պատգամավորի

Ռուսաստան - Կոմունիստները Մոսկվայի Կարմիր հրապարակում պատրաստվում են ծաղկեպսակ տեղադրել Լենինի դամբարանին՝ նրա ծննդյան 150-ամյակի առթիվ, 22-ը ապրիլի, 2020թ.

Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են քաղաքային դումայի Կոմունիստական խմբակցության չորս պատգամավորի, որոնք փորձել են երթ անցկացնել՝ Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:

Օրենսդիրները հավաքվել են Պուշկինի հրապարակում՝ ծաղիկներով ու պաստառներով, որոնցից մեկի վրա գրված է եղել՝ «Մենք բարձրացրինք դրոշը Ռեյխսթագի վրա, կբարձրացնենք նաև Կրեմլում»:

Կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, թե կոմունիստ պատգամավորներից բացի ձերբակալվել են նաև նրանց օգնականները, ընդհանուր առմամբ՝ ավելի քան տասը մարդ: