Պուտինի հրաժարականի պահանջով անհատական պիկետ արած անձինք ձերբակալվել են

Մոսկվայում ձերբակալել են մի քանի ակտիվիստների, որոնք Կրեմլի մոտ անհատական պիկետի են դուրս եկել` պահանջելով Պուտինի հրաժարականը:

Ակցիան նախաձեռնել էր Ձախ ճակատը: Կազմակերպիչները պնդում են, որ գործող օրենքը չեն խախտել, պիկետի են դուրս եկել հերթով` կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունների անարդյունավետ քայլերը քննադատելու համար:

Ոստիկանությունն առայժմ չի պարզաբանել` ինչու է ցուցարարներին բերման ենթարկել: