Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել Լիբանանի նախագահը

Լիբանանի նախագահ Միշել Աուն, արխիվ

«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա այն դրոշմն է, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը հարատևում է այնքան, քանի դեռ այն անպատիժ է», - Հայոց ցեղասպանության 105-ի տարելիցի կապակցությամբ հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը:

«Մարդասիրության հասնելու միակ ուղին արդարությունն է», - լիբանանահայ «Ասպարեզ» թերթի փոխանցմամբ՝ նաև ասված է նախագահ Աունի ուղերձում:

Մոտ 100 հազար հայազգի բնակչություն ունեցող Լիբանանը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է դեռևս 1990-ականներին, ապա մոտ երկու տասանամյակ առաջ երկրի խորհրդարանը նոր բանաձեւով նաև դատապարտել է այն: