Թալիբները մերժել են հրադադարի առաջարկը

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին, Քաբուլ, արխիվ

Թալիբները մերժել են մահմեդական աշխարհում պահքի ավանդական ամսվա՝ Ռամադանի կապակցությամբ հրադադար հայտարարելու Աֆղանստանի կառավարության կոչը:

Թալիբների փոխանցմամբ, հրադադարի մասին քննարկումն անիմաստ է, քանի դեռ պահպանվում են խաղաղության գործընթացի բոլոր խոչընդոտները:

Հրադադարի առաջարկով թալիբներին դիմել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին: Թալիբների խոսնակ Սուհայիլ Շահինն ասել է, որ զինյալները կշարունակեն պայքարը:

Նրա փոխանցմամբ, կառավարությունը ձախողել է գերիների փոխանակումը և դրա արդյունքում՝ չնայած կորոնավիրուսի վտանգին, մեծ թվով գերիներ մնացել են բանտերում:

Փետրվարին Աֆղանստանի կառավարությունը և թալիբները՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, կնքել են գործարք, ըստ որի կառավարությունը պետք է ազատ արձակեր 5 գերեվարված թալիբների:

Դա պետք է նպաստեր Աֆղանստանում 18 տարի տևող քաղաքացիական պատերազմի ավարտին: