Իրանը արձակել է ռազմական նշանակության առաջին արբանյակը

Իրանի զինվորականները հայտնում են, թե իրականացրել են առաջին ռազմական արբանյակի թռիչքը տիեզերք:

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի էլիտար զորամիավորման հրամանատար Հոսեյին Սալամին ասել է. «Այս կարևոր հաջողությունից հետո մենք ցատկ կատարեցինք ռազմավարական հետախուզության և տեղեկատվական կարողությունների ոլորտ»: