Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից

Գրիգոր Հովհաննիսյան, արխիվ

Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշումն ստորագրել է այսօր, այն հրապարակված է Կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:

ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում Հայաստանի նախկին դեսպան, Լոս Անջելեսում ՀՀ նախկին հյուպատոս, «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը արտգործնախարարի տեղակալ էր նշանակվել 2018 թվականի դեկտեմբերին: