Ֆինլանդիան վերացնում է սահմանափակումները Հելսինկիի շուրջ

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, արխիվ

Ֆինլադիայի վարչապետ Սաննա Մարինը այսօր կայացած ասուլիսում հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով Ուուսիմաա նահանգում մտցված սահմանափակումները պահպանելու կարիք այլևս չկա:

Այդ շրջանն ընկած է Ֆինլանդիայի ծովափնյա հարավում, ներառյալ մայրաքաղաք Հելսինկին:

«Կառավարությունը պետք է անհապաղ չեղարկի Ուուսիմաայում տեղաշարժվելու սահմանափակումները: Քաղաքացիների սահմանադրական հիմնական իրավունքները անհրաժեշտ ու համաչափ սահմանափակելու պահանջներն այլևս չեն գործում», - հայտարարել է Ֆինլանդիայի 35-ամյա կին վարչապետը, միաժամանակ նշելով, որ կառավարությունը քաղաքացիներին հորդորում է խուսափել ոչ անհրաժեշտ ճամփորդություններից:

Մինչ հիմա Ֆինլանդիայում կորոնավիրուսի ավելի քան 3 հազար դեպք է արձանագրվել, հիվանդներից 64-ը մահացել են: