Չինաստանը խստացնում է վերահսկողությունը Ռուսաստանի հետ սահմանային քաղաքում, որտեղ վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թիվը սկսել է զգալիորեն ավելանալ:
Պաշտոնյաները պնդում են, որ անցած շաբաթ միայն Սույֆինհեում վարակի ավելի քան 400 դեպք է հայտնաբերվել, ընդ որում՝ բոլոր վարակակիրները Չինաստան են եկել Ռուսաստանից:
Պեկինը սահմանամերձ քաղաքում անցած շաբաթ կարանտին է հայտարարել` բնակիչներն իրավունք ունեն տանից դուրս գալ երեք օրը մեկ, գործարանների ու խանութների մեծ մասը փակ է: Նման սահմանափակումներ մինչ օրս միայն Վուհանում էին սահմանվել, որն այս տարվա սկզբին դարձել էր նոր կորոնավիրուսի առաջին էպիկենտրոնը: