Գերմանիայի բանակի՝ բունդեսվերի օդանավը Քյոլնից մեկնել է Բերգամո, որտեղից Գերմանիա բուժման համար կփոխադրի կորոնավիրուսով ախտահարված առավել ծանր հիվանդներին:
«Մեծ պատուհասի օրերին մենք, բնականաբար, օգնում ենք մեր բարեկամներին, սա կարևոր ազդակ է, վտանգի պահին Եվրոպան պարտավոր է միավորվել և համերաշխ լինել», - ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը:
Airbus A310 օդանավում կա MedEvac բժշկական համակարգ, որը կիրառվում է ինտենսիվ թերապիայի համար:
Օրվա երկրորդ կեսին օդանավը Գերմանիա կփոխադրի ծանր վիճակում գտնվող վեց իտալացիների:
Բերգամոն կորոնավիրուսով առավել ախտահարված իտալական քաղաքներից մեկն է:
Իտալիայում մարտի 28-ի կեսօրվա դրությամբ վարակվել է մոտ 87 հազար մարդ, մահացել է ավելի քան 9 հազար 100 մարդ, ապաքինվել է մոտ 11 հազար հիվանդ: