ԱՄՀ. Կորոնավիրուսի հետևանքների պատճառով 2020-ին համաշխարհային տնտեսական անկում կարձանագրվի

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան, արխիվ

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, թե այս տարի աննախադեպ մեծ թվով երկրներ են դիմել ֆինանսական օգնության խնդրանքով:

«Մենք հայտնվել ենք աննախադեպ իրավիճակում, երբ համաշխարհային առողջապահական համաճարակը վերածվել է տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի», - հայտարարել է կառույցի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան` զգուշացնելով` կորոնավիրուսի թողած հետևանքների պատճառով այս տարի համաշխարհային տնտեսությունն անկում կարձանագրի: