Առնվազն 25 զոհ՝ Քաբուլում հնդկական տաճարի վրա հարձակման հետևանքով

Աֆղանստան - ոստիկանները ստուգում են Սիխ կրոնական համալիրը Քաբուլում տեղի ունեցած հարձակումից հետո, 25-ը մարտի, 2020թ.

Այսօր Քաբուլում Սիխ կրոնական համայնքի տաճարի վրա զինյալների և ինքնասպան ահաբեկիչների հարձակման հետևանքով ավելի քան 25 մարդ է սպանվել:

Սպանվածների թվում կանայք և անչափահասներ կան: Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են բոլոր հարձակվողներին, հայտնել է ոստիկանության մամուլի խոսնակը:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Աֆղանստանում մոտավորապես 300 ընտանիքներ սիխ հավատքի հետևորդներ են: