Արտերկրում բնակվող դեմոկրատները քվեարկել են Բերնի Սանդերսի օգտին

Վերմոնտից ընտրված անկախ սենատոր Բերնի Սանդերսը, արխիվ

Այսօր հայտնի են դարձել Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ-ից դուրս բնակվող աջակիցների շրջանում անցկացված փրայմերիների` ներկուսակցական ընտրությունների արդյունքները:

Մարտի 3-10-ը աշխարհի 180 պետություններում անցկացված քվեարկությանը մասնակցել է շուրջ 40 հազար դեմոկրատ ընտրող: Նրանց 58 տոկոսը քվեարկել է Վերմոնտից ընտրված անկախ սենատոր Բերնի Սանդերսի, 23 տոկոսը` նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի օգտին:

Այսպիսով, արտերկրում բնակվող դեմոկրատների քվեարկության արդյունքների համաձայն, Բերնի Սանդերսը կուսակցության` հուլիսին կայանալիք համագումարում 9, իսկ Բայդենը` 4 հավելյալ պատվիրակ ունենալու իրավունք կստանա: Ընդհանուր առմամբ, ըստ արտերկրում բնակվող դեմոկրատների ընկերակցության ներկայացուցիչների, մարտի սկզբին կազմակերպված այս քվեարկությանը շուրջ 40 հազար մարդ է մասնակցել: