Արթուր Պողոսյանը` ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ:

Փետրվարի 19-ին նախագահը ստորագրել էր Ալեքսան Ալեքսանյանին Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի և Արթուր Բաղդասարյանին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոններից ազատելու հրամանագրերը՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։