«Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով

«Եվրատեսիլ» երգի փառատոնը այս տարի տեղի չի ունենա կորոնավիրուսի գլոբալ տարածման պատճառով: Այսօր այդ մասին տեղեկացրել են «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները:

«Մեծ ափսոսանքով մենք ստիպված ենք հայտարարել Ռոտերդամում կայանալիք «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկելու մասին», - նշված է հայտարարությունում, որը տեղադրվել է նաև սոցցանցերում «Եվրատեսիլ»-ի պաշտոնական էջերում: