Վարչապետն ու ՏՄՊՊՀ նախագահը վստահեցնում են` «խուճապային» գնումների կարիք չկա
Your browser doesn’t support HTML5
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հիմնավորեց՝ սննդամթերքի թանկացումը կապված է, իր ձևակերպմամբ, խուճապային ու ճգնաժամային գնումների հետ։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում նման գնումներ չանել: Վստահեցնում է՝ խանութները որևէ ապրանքի պակասություն պահեստներում չունեն։