Սպիտակ տուն. Մեծ յոթնյակն այսօր կքննարկի կորոնավիրուսի դեմ պայքարի քայլերը

Մեծ յոթնյակի գագաթնաժողով, արխիվ

Աշխարհի յոթ գերտերությունների` ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի առաջնորդներն այսօր հեռախոսակապի միջոցով կքննարկեն կորոնավիրուսի տարածման դեմ համակարգված քայլերը, այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Անցյալ տարի Չինաստանում բռնկված կորոնավիրուսով վարակվել է շուրջ 170 հազար մարդ, մահացել է ավելի քան 6500 հոգի: Կիրակի օրը մահվան դեպքերը Իսպանիայում կրկնապատկվել են, Ֆրանսիայում ՝ եռապատկվել, Իտալիայում` քառապատկվել: