ԱՄՆ նախագահը կորոնավիրուսի թեստ է տվել, արդյունքները բացասկան են, նա վարակված չէ: Այդ մասին հայտնել է նրա անձնական բժիշկ Շոն Քոնլին:
«Երեկ երեկոյան, երբ մենք մանրամասնորեն քննարկեցինք այդ հարցը, նախագահը որոշեց անալիզներ հանձնել: Շաբաթ երեկոյան ես ստացել եմ պատասխանը, դրանք բացասական են»,- ասել է Սպիտակ տան բժիշկը:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Բրազիլիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը Ֆլորիդայում տված ճաշի ընթացքում Թրամփը առնվազն երկու մարդու հետ է շփվել, որոնց մոտ հետո կորոնավիրուս էր հայտնաբերվել: