Գյումրիում ծեծի ենթարկված աղջնակի վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա», - գրել է նա:

Մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։