Չինաստանը կորոնավիրուսի հարցում կօգնի այլ երկրներին

Չինաստան - Կորոնավիրուսով ախտահարված մարդուն փոխադրում են հիվանդանոց, Վուհան, 4-ը մարտի, 2020թ.

Չինաստանի փոխարտգործնախարար Մա Ժաոչժուն ասել է, որ նոր կորոնավիրուսի՝ թագավարակի դեմ պայքարում Պեկինը պատրաստ է օգնություն տրամադրել Հարավային Կորեային և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տարածաշրջանային ծրագրում ընդգրկված երկրներին:

Չինաստանը մարդասիրական և բժշկատեխնիկական աջակցություն կփոխանցի ոչ միայն Հարավային Կորեային, այլև Կամբոջային, Շրի Լանկային, Պակիստանին, Ճապոնիային և Իրանին:

«Ցավով փաստում ենք, որ իրավիճակը վատթարանում է Հարավային Կորեայում, մենք ցանկանում ենք օգնել Հարավային Կորեայի կառավարությանը և ժողովրդին թագավարակը զսպելու հարցում»,- ասել է փոխնախարարը:

Չինաստանում գրանցվել է թագավարակի ավելի քան 80 հազար դեպք, մահացել է ավելի քան 3 հազար մարդ, ավելի քան 52 հազար հիվանդներ ապաքինվել են: