Ղազախստանում ոստիկանությունը զանգվածաբար բերման է ենթարկում ցուցարարներին

Ղազախստան- Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, 1 մարտի, 2020թ.

Կիրակի օրը նախատեսված ցույցերից 1-2 ժամ առաջ Ղազախստանի տարբեր քաղաքներում ոստիկանությունը զանգվածաբար բերման է ենթարկում ցույցի մասնակիցներին:

Հաղորդվում է տասնյակ ձերբակալվածների մասին ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի մյուս խոշոր քաղաքներում: Այսօր պլանավորված բողոքի ակցիան հաջորդում է ղազախական բանտերից մեկում 42-ամյա քաղաքացիական ակտիվիստ Դուլաթ Աղադիլի աղմկահարույց մահվանը:

Նա մահացել է ուժայինների կողմից բերման ենթարկվելուց ժամեր անց: Ընդդիմությունն իշխանություններից պահանջում է հետաքննել ակտիվիստի կասկածելի մահվան հանգամանքները և պաշտոնանկ անել ներքին գործերի նախարարին: