Ոստիկանությունը բերման է ենթարկել սպանության մեջ կասկածվողին

Ոստիկանության գլխավոր շենքը Երևանում, արխիվ

Ոստիկանությունը տեղեկություն է ստացել սպանության կասկածանքով մեղադրվող անձի գտնվելու մասին, «Մոնակո Պլազա» հյուրանոցային համալիր է մեկնել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը, հնչել են կրակոցներ, կասկածյալը վնասազերծվել է և բերման ենթարկվել։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից։