Արգենտինայի Ռոսարիո քաղաքում մասամբ վնասել են Հայոց ցեղասպանության հուշակոթողը

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշակոթողի մի մասը վնասվել է հարձակման հետևանքով:

Համայնքի հաղորդագրության համաձայն՝ պատմական տվյալներ պարունակող ցուցանակի վերին մասը պոկել են ու քարի բացված մակերեսին ներկ լցրել:

Տեղի հայերը դատապարտեցին դեպքն ու ընդգծեցին, որ անկախ Արգենտինայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից՝ թուրք պաշտոնյաներն ուժեղացրել են ժխտողական գործունեությունը: