Վաղը Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարարը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Երկօրյա պաշտոնական այցով փետրվարի 27-ին Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները վաղը հանդես կգան այցի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: