Հնդկաստանում գտնվող Դոնալդ Թրամփը քննադատել է Դելիի մաքսային քաղաքականությունը

Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Նյու Դելիում, 25-ը փետրվարի, 2020թ.

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Դելիի մաքսային քաղաքականությունը, նշելով, որ Հնդկաստանի սահմանած մաքսադրույքները հավանաբար ամենաբարձրն են ամբողջ աշխարհում: Թրամփն ասել է, թե երկկողմ առևտրում ու միմյանց շուկան օգտագործելու հարցում արդար, հավասար մոտեցում է ակնկալում:

«Եթե Հնդկաստանի հետ գործարքը կայանա, դա տեղի կունենա այս տարեվերջին, եթե չկայանա, ապա մենք որևէ այլ բան կանենք», - այսօր ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Դոնալդ Թրամփը պաշտոնական առաջին այցն է կատարել Հնդկաստան: Փետրվարի 24-ից մեկնարկած երկօրյա այցի ընթացքում նա բանակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: