Կորոնավիրուսի զոհերի թիվն Իտալիայում հասել է 4-ի

Իտալիա - Վենետիկի դիմակահանդեսի մասնակիցները պաշտպանիչ դիմակներով են, 23-ը փետրվարի, 2020թ.

Իտալիայի կառավարությունն այսօր հաստատել է երկրի հյուսիսում կորոնավիրուսի հետևանքով մահվան 4-րդ դեպքի մասին տեղեկությունները: Նույն աղբյուրի համաձայն՝ վարակակիրների թիվը երկրում հասել է 200-ի:

Իտալիայում կորոնավիրուսի տարածման հիմնական շրջաններն են հյուսիսում գտնվող Լոմբարդիան և Վենետոն: Տեղական իշխանությունների որոշմամբ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով այստեղ փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, թանգարանները և կինոթատրոնները, նախատեսվածից շուտ է ավարտվել Վենետիկի աշխարհահռչակ դիմակահանդեսը: