Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին այսօր հեռախոսազրույց են ունեցել, քննարկելով Դոնբասի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների՝ «Նորմանդական քառյակի» հանդիպում նախապատրաստելու հարցերը: Հեռախոսազրույցի մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:

«Նորմանդական քառյակի» հանդիպման պլանավորվող ժամկետներ հաղորդագրությունում նշված չեն: