Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց

Դավիթ Սանասարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ այս պահին ընթանում է Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի և նրա ենթակաների գործով դատաքննությունը, մերժել է Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Իրենց միջնորդության մեջ փաստաբանները պնդել էին, թե Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնող անձի գործը չպետք է քննի Ազգային անվտանգության ծառայությունը։