Ղազախստանում անկարգությունների հետևանքով զոհերի թիվն աճել է

Հազարավոր մարդիկ փախչում են Ղրղզստան Ղազախստանի տարածքում բռնկված անկարգությունների պատճառով, 8 փետրվարի, 2020թ.

Ղազախստանի հարավում` Ջամբուլի շրջանում բռնկված անկարգությունների հետևանքով զոհերի թիվը աճել է՝ հասնելով մեկ տասնյակի: Ավելի քան 100 վիրավոր կա: Հրկիզվել են տասնյակ տներ, խանութներ, ավտոմեքենաներ:

Անկարգություններում ներքաշվել է հազարից ավելի մարդ: Կիրառվել է հրազեն: Հարյուրավոր մարդիկ փախել են սահմանակից Ղրղզստան:

Ղազախստանի տեղեկատվության նախարարն ասել է, թե անկարգությունները բռնկվել են կենցաղային խնդիրների պատճառով, սակայն Ներքին գործերի նախարարությունը չի բացառել ազգամիջյան բախումների վարկածը: Այդ շրջանում բնակվում են չինացի մահմեդական ծագում ունեցող էթնիկ խմբեր: