Վրաստանի ընդդիմությունը հետաձգել է բողոքի ակցիան` Բագդաթիի ողբերգության պատճառով

Վրաստան - Բագդաթիում այրված փայտե շինությունը, 4-ը փետրվարի, 2020թ.

Վրաստանի ընդդիմությունը հետաձգել է խորհրդարանի դիմաց այսօր նախատեսված բողոքի ակցիան՝ երկրի կենտրոնական շրջանում գտնվող Բագդաթի քաղաքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի պատճառով: Այդ քաղաքում հրդեհի հետևանքով 6 մարդ է զոհվել՝ 4 երեխա և 2 կին: