Նովոսիբիրսկում սրճարանի տանիքի փլուզումից մեկ մարդ է զոհվել

Նովոսիբիրսկում փլուզվել է սրճարանի տանիքը

Նովոսիբիրսկում առնվազն մեկ մարդ զոհվել է սրճարանի տանիքի փլուզման հետևանքով: Եվս չորս այցելուներ վնասվածքներ են ստացել և փոխադրվել են հիվանդանոց:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` Մոլոդյոժնի պողոտայում գտնվող սրճարանի տանիքը չի դիմացել ձյան ծանրությանը:

Երեք մարդ անվնաս դուրս է հանվել փլատակներից, շենքից և մոտակա կառույցներից տարհանվել է շուրջ 200 մարդ:

Անցած տարվա օգոստոսին Նովոսիբիրսկում փլվել է հին շենքերից մեկի նորոգվող պատը, զոհվել առնվազն երեք մարդ: