Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, առաջիկա գիշերը, փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, փետրվարի 1-ի ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում հունվարի 31-ի գիշերը, փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։