ԱՄՆ նախագահն այսօր կներկայացնի մերձավորարևելյան կարգավորման իր ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Սպիտակ տանը, Վաշինգտոն, 27 հունվարի, 2020թ.

Այսօր ԱՄՆ նախագահը պետք է ներկայացնի մերձավորարևելյան կարգավորման վերաբերյալ իր ծրագիրը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նրա հիմնական քաղաքական հակառակորդի՝ Բեննի Գանցի հետ խորհրդակցելուց հետո:

Նախատեսվում է, որ Թրամփը Նեթանյահուի ներկայությամբ հայտարարությամբ հանդես կգա Սպիտակ տանը՝ ներկայացնելու իր ծրագիրը: