Տոկիոյում լուսավորվել են Օլիմպիական խաղերի խորհրդանիշ օղակները

Օլիմպիական խաղերի խորհրդանիշ հինգ օղակները, արխիվ

Ճապոնիայի մայրաքաղաքում լուսավորվել են Օլիմպիական խաղերի խորհրդանիշ օղակները՝ կազմակերպիչներն էլ ազդարարել են՝ մրցաշարի մեկնարկին մնացել է ուղիղ վեց ամիս:

Հինգ միահյուսված օղակները, որոնք խորհրդանշում են աշխարհի հինգ մասերի միությունը, վառվել են Տոկիոյում՝ Ծիածանի կամրջի վերևում՝ բազմագույն ու շքեղ հրավառության ուղեկցությամբ:

Տոկիոն երկրորդ անգամն է պատրաստվում ամառային օլիմպիադան հյուրընկալել, այս անգամ դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 9-ը: