Գագիկ Խաչատրյանի եղբորորդին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Your browser doesn’t support HTML5
ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը թեև 2 ամսով երկարաձգվեց, սակայն դատարանը միևնույն ժամանակ բավարարեց նրա պաշտպանի միջնորդությունը և որոշեց 20 մլն դրամ գրավի դիմաց Խաչատրյանին ազատ արձակել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Ամրամ Մակինյանը: