Թայլանդական օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Ստամբուլում

Թուրքիա - Ստամբուլի օդանավակայանը, արխիվ

Այսօր վաղ առավոտյան «Թայլանդական ավիաուղիներ» ընկերության մարդատար օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում: Պատճառը ուղևորներից մեկի վատ ինքնազգացողությունն էր:

Բանգկոկից Ֆրանկֆուրտ մեկնող գերմանացի ուղևորը վատացել է, ու օդանավի հրամանատարը Ստամբուլում իջնելու թույլտվություն է խնդրել: Վայրէջքից հետո հիվանդը տեղափոխվել է հիվանդանոց, ավելի ուշ օդանավը շարունակել է թռիչքը դեպի Ֆրանկֆուրտ: