Վարչապետը և Վեհափառը հարգանքի տուրք մատուցեցին Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին

Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։

Փաշինյանը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին, ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։