Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 հազար դրամ, խնամքի նպաստը կկրկնապատկվի
Your browser doesn’t support HTML5
Այս տարվա հուլիսի 1-ից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 հազար դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացրած այս նախագիծն այսօր հաստատվեց կառավարության նիստում։ Ներկայումս առաջնեկի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամ է, երկրորդինը՝ 150 հազար։