Քաղավիացիայի կոմիտե. Դեռևս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք

Լուսանկարը՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջի

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մշտական կապի մեջ է EASA-ի (European Aviation Safety Agency), Եվրականտրոլի (European Organization for the Safety of Air Navigation), ինչպես նաև Ուկրանիայի և Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների հետ, ասված է կոմիտեի հայտարարության մեջ:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ դեռևս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք: Միևնույն ժամանակ նշում են, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը և հանրությանը մշտապես կիրազեկի իր որոշումների մասին:
«Armenia Airways» ավիաընկերության կողմից իրականացվող Երևան-Թեհրան հաջորդ չվերթը նախատեսվում է հունվարի 10-ին: Իսկ «UR» ավիաընկերության կողմից իրականացվող Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը նախատեսվում է հունվարի 12-ին: Չվերթերի փոփոխության դեպքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կտեղեկացնի մինչ չվերթերի իրականացումը:

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավը կործանվել է այսօր վաղ առավոտյան Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից թռիչք կատարելիս։ Ըստ ճշտված տվյալների՝ օդանավում եղել են 167 ուղևորներ և անձնակազմի 9 անդամները, ամենայն հավանականությամբ՝ նրանք բոլորը զոհվել են։

Որպես ավիաաղետի պատճառ նշվում է տեխնիկական անսարքությունը։

Ըստ նախնական տվյալների, ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում Հայաստանի քաղաքացիների չկան։