Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։

Ըստ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, ուղերձում մասնավորապես ասված է. «Ռուսաստանում բարձր են գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա: Համոզված եմ, որ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, բոլոր ոլորտներում կառուցողական երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում գործընկերային փոխգործակցությունը բխում են մեր ժողովուրդների շահերից, համահունչ են տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը»։

Ռուսաստանի նախագահը Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն: