Կադրային փոփոխություններ Արցախի պաշտպանության բանակում

Զորավարժություն Արցախի պաշտպանության բանակում, արխիվ

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Սամվել Պողոսյանը նշանակվել է պաշտպանության բանակի միավորումներից մեկի հրամանատար՝ ազատվելով Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Մանուկյանը նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ: