Լեհաստանում հրուշակագործները Ամանորին ընդառաջ խմորեղենից քաղաք են պատրաստել՝ շարժվող գնացքներով ու վառվող մոմերով:
80 քառակուսի մետր մակերեսով անուշաբույր քաղաքի վրա ծախսվել է ավելի քան 100 կիլոգրամ մեղր, 350 ձու ու 30 կիլոգրամ շաքարավազ:
Մեղրաբլիթե քաղաքում ամեն ինչ է իրականին մոտ՝ հարյուրավոր փոքրիկ տներ, մարդուկներ, երկու շոկոլադե գնացք, անգամ՝ ամրոցներ ու հողմաղաց: Այն ցուցադրության կդրվի մինչև փետրվարի վերջ, թե ինչ կլինի հետո, հեղինակները չեն մանրամասնում: