Քոչարյանի աջակիցն ընդունում է՝ ինքն էր Ոստիկանության տարածած տեսանյութում զրուցում Մարտի 1-ի տուժողի հետ
Your browser doesn’t support HTML5
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանն ընդունում է՝ երեկ Ոստիկանության հրապարակած տեսանյութում ինքն էր զրուցում Մարտի 1-ի գործով տուժողի հետ: Զրուցակցին ճանաչում է ավելի քան երեսուն տարի, անունը չի տալիս, քանի որ նախաքննական գաղտնիք է: