Հայաստանի ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն Արցախում է

ՀՀ ԱԱԾ պետի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյան, արխիվ

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի հետ:

Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, ասված է Լեռնային Ղարաբաղի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում: