Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհն այսօրվանից բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհն այսօրվանից բաց կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին հաղորդում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ հիշեցնելով, որ տվյալ ճանապարհահատվածը շինարարական աշխատանքների պատճառով փակ էր ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։